Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»

Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»:

Ադրբեջանի մասով.

Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի.

  1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
  2. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում:
  3. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում:
  4. Հայ-ադրբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշվին):
  5. Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիվ ոստիկանական զորքեր (երկրորդ աշխարհամարտից հետո կապիտուլացված Ճապոնիայի օրինակով):

Թուրքիայի մասով.

Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կնախատեսվի.

  1. Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում:
  2. Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում:
  3. Սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
  4. Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում:
  5. Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը:

Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով:

Կրկնում եմ, սա հնարավոր սցենարներից մեկն է, որի իրականացման հնարավորությունը կախված է նաև հարավկովկասյան և սևծովյան տարածաշրջանում արևելք-արևմուտք գլոբալ մրցապայքարի ընթացքից:

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջից