Վաղարշակ Հարությունյանը և Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 23-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։