Իրանում բանակը և ԻՀՊԿ-ը ժողովրդի և իշխանության հենասյունն են, երկրի անվտանգության և ուժի երաշխավորը

Չնայած մենք դեռ ունենք նույն անհասկանալի իրավիճակը, ինչ ընտրություններից առաջ, և չնայած ունենք երկու դաշինք, որոնք չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, հարևան Իրանը հերթական անգամ ցույց է տվել ինչպես աշխարհին, այնպես էլ Հայաստանին, թե ինչպես է անհրաժեշտ ամրապնդել պետականությունը:

Հունիսի 22-ին Mehr News գործակալությունը հաղորդեց, որ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ամիր Խաթամին և երկրի բանակի բարձրագույն հրամանատարական կազմի այլ ներկայացուցիչներ հանդիպել են ընտրված նախագահ Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ՝ շնորհավորելով նրան հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում գեներալները շեշտել են Զինված ուժերի պատրաստակամությունը` աջակցել նոր կառավարությանը և ամրապնդել Իսլամական Հանրապետության կարողությունները տարբեր ոլորտներում` ուժեղ Իրան կառուցելու ճանապարհին:

Իր հերթին, նախագահ Ռաիսին իր անունից և բոլոր հայրենասերների անունից շնորհակալություն է հայտնել Գլխավոր շտաբի պետին, Պաշտպանության նախարարին և այլ ռազմական ղեկավարների՝ հույս հայտնելով, որ «Իրանի ժողովուրդը ավելի լավ կապրի՝ անցյալի հետ համեմատությամբ, երկրում առկա ողջ ներուժի օգտագործման շնորհիվ»:

Նշվում է, որ նույն օրը՝ հունիսի 22-ին իր օֆիսում նախագահ Ռաիսիին այցելեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին և ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության բոլոր անդամները, ինչպես նաև ոստիկանության հրամանատարը և մի խումբ այլ բարձրաստիճան ոստիկաններ: Նրանք նաև շնորհավորեցին Այաթոլլահ Ռաիսիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ`հավաստիացնելով, որ ԻՀՊԿ-ը և «Բասիջ» աշխարհազորայինները կանեն հնարավոր ամեն ինչ՝ Իսլամական հեղափոխության իդեալներին հավատարմորեն ծառայելու և ավելի ուժեղ Իրան կառուցելու գործում ակտիվ մասնակցության համար: Ինչպես նշված է բրիգադի գեներալ Սալամիի հատուկ հաղորդագրության մեջ, ԻՀՊԿ-ն իր լիակատար պատրաստակամությունն է հայտնում համագործակցել Իրանի նոր վարչակազմի հետ, ինչպես դա արել է մինչ այժմ:

Ակնհայտ է, որ ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության և Իրանի զինված ուժերի հանդիպումները Այաթոլլահ Ռաիսիի հետ նախապես փոխհամաձայնեցված էին: Բայց հարցն այն է, որ նորընտիր նախագահն առաջինն ընդունեց զինվորականներին, անվտանգության աշխատակիցներին և, կներեք, նրանցից ոչ մեկին չի տեսնում որպես «նախկին կառավարության հանցակիցներ»: Հայաստանը, քայլարաստները և, ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական ուժերը Իրանից սովորեն, թե ինչպես պետք է հոգատար վերաբերվել բանակին և իրավապահ մարմիններին: Երկիրը, բնակչությունը հարգում են զինվորականությունը, զինվորականները՝ երկիրը և ժողովրդին, մարդկանց: Եվ նաև երկրի օրինականորեն ընտրված ղեկավարությունը: Բանակը և ԻՀՊԿ-ը ժողովրդի և իշխանության հենասյուներն են: Կառավարությունը հարգում է զինվորականությանը և առաջնային կարևորությունը տեսնում է բանակի և ԻՀՊԿ-ի հետ ամուր կապերի մեջ: Մենք Հայաստանում կարող ենք միայն նման բանի մասին երազել… 

Սերգեյ Շաքարյանց