Վերցնե՞լ, թե չվերցնել մանդատները․ «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Խոսելով խորհրդարանական ընտրությունների և այսօր իրականացվող ձայների վերահաշվարկի մասին՝ Միհրդատ Մադաթյանը նշեց, որ այս պահին հնարավոր չէ ինչ-որ բան արձանագրել, քանի որ ամեն րոպե նոր փոփոխություններ են տեղի ունենում, «Հայաստան» դաշինքը չի պարտվել, պարտվել է «Քաղաքացիական պայմանագիրը», ում տրվեց հնարավորություն, որից նա չի կարող օգտվել․ «Հայաստան» դաշինքում չեք տեսնի որևէ մեկին, ով կընդունի Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ»,- ընդգծեց բանախոսը։

Մադաթյանը հավելեց, որ ասելով ժողովուրդ՝ փաստորեն Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Ադրբեջանի ժողովրդին, քանզի հունիսի 20-ին ցնծում էր ողջ Ադրբեջանը։

Հարցին, թե այս խորհրդարանը եթե այնուամենայնիվ ձևավորվի, կունենա՞ երկար կյանք, Միհրդատ Մադաթյանն ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ այս խորհրդարանը կունենա կես տարուց մինչև 2 տարվա կյանք, որից հետո ձևավորված «նոր խորհրդարանին անհրաժեշտ են լինելու քյալլեն թափած հայրենասերներ»:

Մանրամասները՝ տեսանյութում