Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Երևանում, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, «Հայաստանի էլեկտրական  ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ հետևյալ տարածքներում.

  • Երևանի՝ Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիավարչական շրջաններ,
  • Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաք, Oհանավան, Օշական, Սասունիկ, Կարին, Շամիրամ, Ուջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Կոշ, Ագարակ, Ղազարավան, Դպրեվանք գյուղեր,
  • Արմավիրի մարզի` Էջմիածին քաղաք, Բաղրամյան, Նորակերտ, Շահումյան, Այգեկ, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտիմետ, Մրգաստան գյուղեր:

Ջրամատակարարումը կվերադառնա հաստատված ժամանակացույցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից խնդիրը կարգավորելուց հետո:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: