Շուշիի մասին հարցով դիմեք Սամվել Բաբայանին, թող նա պարզաբանում տա. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր դաշինքի կենտրոնակայանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որում ներկայացված է Ստեփանակերտի բունկերում Շուշիի սպասվելիք օպերացիայի շուրջ քննարկումը, որի մանրամասները ներկայացնում էր Սամվել Բաբայանը:

«Այդ օպերացիան չիրականացնելու պատճառների մասին խոսել է Սամվել Բաբայանը, ավելին ես չեմ ուզում խոսել, որովհետև գտնում եմ, որ դրա մասին պետք չէ խոսել, ու դա չի վերաբերել կոնկրետ Շուշիի ազատագրմանը։ Ուրիշ բանի մասին էր խոսքը, ես եղել եմ ռազմի դաշտում իմ ջոկատով, և մենք պայքարել ենք մեր ուժերի ներածին չափով մինչև վերջին օրը։ Մինչև վերջին օրն ազնվորեն կանգնել ենք ու մարտնչել ենք։ Այդ հարցով, խնդրում եմ, դիմեք Սամվել Բաբայանին, թող նա պարզաբանում տա»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում