Արա Այվազյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի մեղադրանքին

Արա Այվազյանը արձագանքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, թե Այվազյանն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտել է գերիների հարցի լուծումը, փոխանցում է Sputnik Արմենիա տելեգրամ ալիքը։

«Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,-ասել է Այվազյանը՝ չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։