«Եկեք սպասենք». ՌԴ դեսպանը՝ Գեղարքունիքում ռուսաստանյան սահմանապահների տեղակայման մասին

Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման ժամկետները դեռևս հստակ չեն: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 22-ին լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն տեղեկությանը, որ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, շուտով ռուսաստանյան սահմանապահ զորքեր են տեղակայվելու:

«Դուք գիտեք, որ ռուսական սահմանային կետեր արդեն կան Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, այս առումով՝ եկեք սպասենք», – ասել է Ռուսաստանի դեսպանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԳՇ պետ  Արտակ Դավթյանը ասել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. «գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք»։