Ընդդիմությունը բավարար ջանք չգործադրեց հաղթելու համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան, պատմաբան Բագրատ Մովսեսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ընտրությունների արդյունքների, հնարավոր կեղծումների և ընդդիմության նախընտրական բացթողումների մասին։

Ի՞նչ ջանքեր չգործադրվեցին ընդդիմության կողմից ավելի շատ քվեներ հավաքելու համար։ Այսօր Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իրենք քիչ ժամանակ ունեին մարզերում աշխատելու համար, ինչի հետևանքով մարզերում «Հայաստան» դաշինքը քիչ ձայներ է հավաքել։ Բագրատ Մովսեսյանն ասաց, որ հենց մարզերից էր հարկավոր աշխատանքը սկսել։

Կստանձնե՞ն արդյոք «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ընդդիմության մանդատները, և արդյո՞ք այլընտրանք ունեն նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում