Գերիներին վերադարձնելու աշխատանքը կշարունակվի. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Գերիներին վերադարձնելու հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի գերակա ուշադրության կիզակետում։ Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ողջունել է 15 գերիների վերադարձը՝ նշելով, որ դա, անշուշտ, ճիշտ ուղղությամբ արված քայլ է։

«Հայտնի է, որ Ռուսաստանը սկզբիցևեթ արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի սա իրականացվի, և շարժումն այդ ուղղությամբ առաջ է գնացել։ Այստեղ շատ մեծ դեր է խաղացել անձամբ գեներալ Ռուստամ Մուրադովը՝ մեր խաղաղապահ զորակազմի հրամանատարը։ Դրանով զբաղվում են երկրի նախագահը, պաշտպանության նախարարը և արտաքին գործերի նախարարը։ Միշտ չէ, որ դա հեշտ է, և պահանջում է լուրջ ջանքեր։ Վերջին փոխանակումը (գերիների փոխանակումը ականապատ դաշտերի քարտեզներով – խմբ.) նույնպես չեմ կարծում, որ հնարավոր կլիներ, եթե չլիներ ռուսական կողմի, ռուս խաղաղապահների նախապատրաստական, շատ էական աշխատանքը։ Այդ աշխատանքը մշտապես գտնվում է ուշադրության կիզակետում, ջանքերի կիզակետում, և աշխատանքը կշարունակվի»,- ավելացրել է դեսպանը։