Վրաստանում չեղարկել են պարետային ժամն ու փողոցում դիմակ կրելը

Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել անցած տարվա նոյեմբերից կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում գործող պարետային ժամը, ինչպես նաև՝ փողոցում դիմակ կրելու արգելքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին  ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի, այլ միայն տրանսպորտում և փակ տարածքներում։ Հուլիսի 1-ից կվերացվի նաև գիշերային շարժի սահմանափակումը»,- ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։