Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. Փաշինյանը որոշել է նախարար գտնել ոչ դիվանագիտական կորպուսից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ խորհրդարան չձևավորած` Նիկոլ Փաշինյանն արդեն պատրաստում է կառավարության կադրերին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նախևառաջ խնդիր կա օր առաջ լուծել ՀՀ արտաքին գործերի նոր նախարարի նշանակման հարցը:

Այս անգամ որոշում է կայացվել նախարար գտնել ոչ թե դիվանագիտական կորպուսից, այլ յուրայինների շրջապատից: Փաշինյանն այս հարցում ամենավստահելին համարում է Աժ յոթերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Իսկ թե ովքեր կլինեն փոխնախարարները, դեռ հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։