«Հորինած երկրի» Արթուրը խոսո՞ւմ է ընտրակաշառքից

«Հորինած երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնաբանելով հունիսի 20 արտաահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները  հայտարարել է. «Հայաստանը մերժեց փողը և ընտրակաշառքը»…

Ու սա ասում է մեկը, ում ժամանակին բազմաթիվ ԶԼՄ-ներ և հասարակության ակտիվ ներկայացուցիչներ մեղադրում էին ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մեջ, որի մեջ իր ուրույն տեղն ուներ, ըստ լուրերի,  Արթուր Բաղդասարյանին պատկանող պահածոների գործարանի արտադրանքը՝ տարատեսակ ջեմեր, պահածոներ, ինչպես նաև հեռախոսներ…

Չի բացառվում, որ սույն վինտաժ գործիք-գործիչը պաշտոն ստանալու ակնկալիքներ ունի և այս բովանդակությամբ հայտարարությունների նպատակն է հասկացնել դավաճան Նիկոլին, որ հիմա էլ  պատրաստ է ծառայել վերջինիս…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից