Ինչպես են քվեարկել դիվանագետները

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների Էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Էլեկտրոնային եղանակով քվեարկություն են իրականացրել դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները։

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 650, քվեարկությանը մասնակցել է՝ 500։ Անվավեր է ճանաչվել 45 քվեաթերթիկ:

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 163, «Հայաստան Դաշինք»-ը՝ 135, «Պատիվ ունեմ»-ը 14 ձայն, ՀԱԿ-ը ստացել է 43 ձայն։