Լարված իրավիճակ է ստեղծվել 9/21 տեղամասում. դեպքի առթիվ ոստիկաններն արձանագրություն են կազմել (տեսանյութ)

Քվեարկության ավարտի ազդարարումից հետո 9/21 տեղամասում ձայների հաշվարկը ժամանակին չի սկսվել: Իշխանության մի խումբ համակիրներ մնացել են ընտրատեղամասում և հանձնաժողովի անդամների պնդմամբ խոչընդոտել իրենց աշխատանքը:

Նրանց փոխանցմամբ, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը պոկել է քվեատուփի կապարակնիքը, ինչը օրենքի խախտում է: Հանձնաժողովի անդամները հորդորել են Իոաննիսյանին լքել տարածքը, բայց վերջինս չի ենթարկվել նրանց:

9/21 տեղամաս են հրավիրվել ոստիկաններ, որոնք արձանագրություն են կազմել դեպքի առթիվ:

Մանրամասները՝ տեսանյութում