ժամը 17։00–ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 38,17 %-ը, ամենաշատը քվեարկությանը մասնակցել են Սյունիքում, ամենաքիչը՝ Արմավիրում․ ԿԸՀ

Ժամը 17:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 989 972 անձ, ընդհանուր ընտրողների 38,17 %-ը:

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայանցնելով տեղեկություններ մինչև ժամը 15։00–ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ։

Այսպիսով Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացուց քվեարկել են 344 868–ը կամ 40,15 %–ը։

Արագածոտնի մարզ – 117 472  քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 44 511 –ը կամ 37,89 %–ը։

Արարատի մարզ –  223 360  քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 83 766–ը կամ 37,5 %–ը։

Արմավիրի մարզ – 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 75 035–ը  կամ 31,82 %–ը։

Գեղարքունիքի մարզ – 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 70 836–ը  կամ 37,38 %–ը։

Լոռու մարզ – 233 555 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 87 310–ը կամ 37,38 %–ը։

Կոտայքի մարզ – 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 93 828–ը կամ  38,77 %–ը։

Շիրակի մարզ –  226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 73 171–ը կամ   32․27 %–ը։

Սյունիքի մարզ – 109 726  քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 51 383–ը կամ   46,83 %–ը։

Վայոց Ձորի 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 19 888–ը կամ 42,66 %–ը։

Տավուշի մարզ – 109 690  քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 45 376–ը  կամ    41,37 %–ը։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2018 թվականի ԱԺ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։