Մենք հիմա Ալիևի դեմ ենք քվեարկում. Հրանտ Բագրատյան

«Ես քվեարկեցի հանուն փոփոխության։ Նիկոլը չպետք է լինի ու վերջ»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա նշեց, որ արդարությունը պետք է պոկել, մեր հայրենիքը պետք է փրկել։

«Մենք հիմա Ալիևի դեմ ենք քվեարկում: Սա խրամատ է, առաջնագիծ է, ռազմաճակատի գիծ է: Ծախել է ինքը երկիրը»,- ասաց Հրանտ Բագրատյանը։