Դաշինքներից մեկի օգտին փող բաժանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բերման է ենթարկվել 2 անձ

ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հունիսի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15.000-ից 20.000 դրամի սահմաններում փող են բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որոնցից մեկը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է: