«Վիվարո» ընկերությունը չարտերային ինքնաթիռ է պատվիրել․ «Դեժավյու»

«Դեժավյու» թելեգրամյան ալիքը գրում է․ «Մեր խիստ հավաստի աղբյուրը հայտնում է, որ «Վիվարո» ընկերությունը չարտերային ինքնաթիռ է պատվիրել, որը Հայաստան է ժամանելու այսօր երեկոյան։ Աղբյուրը հայտնում է, որ ինքնաթիռը պատվիրվել է այսօր կեսօրին, խնդրանքը եղել է կառավարական շրջանակից, իսկ թե ուր թռչելու և ովքեր են ուղևորները, պահվում է հույժ գաղտնի։

Հիշեցնենք, «Վիվարո» ընկերությունը՝ ի դեմս Վահե և Վիգեն եղբայրների, հայտնի են որպես Նիկոլ Փաշինյանի ամենից վստահելի աջակիցներ, նրանց հետ են կապում նաև հայտնի ֆեյքային ֆաբրիկաները»։