«Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի»․ ԲՀԿ առաջնորդը բացառեց Փաշինյանի հետ կոալիցիան (տեսանյութ)

«Քվեարկել եմ հանուն անվտանգ հայրենիքի, հզոր ու բարգավաճ Հայաստանի համար»,- այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քվերարկելուց հետո լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նորից բացառեց Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։

Լրագրողի ճշտմանը, թե արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանը կարող է ամեն դեպքում ազդել նրա վրա՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հարցում, Ծառուկյանը  ծիծաղեց և ասաց․

«Դու քո ասածին հավատո՞ւմ ես, Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի։ Ծառուկյանին տարան ձերբակալեցին, չկարողացան Ծառուկյանի վրա ազդել։ Դրանք անիմաստ, դատարկ  խոսակցություններ են»։

Իսկ թե ինչպիսի Հայաստանում կարթնանանք վաղը կամ արդյո՞ք կգոհացնեն  Ծառուկյանին ընտրությունների արդյունքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ասաց․

«Այսօր ժողովուրդը քվեարկում է՝ ում օգտին ցանկանում է։ Ընտրողներն են որոշում իրենց ապագան։ Ամեն մեկը ներկայացրել է իր ծրագիրը, որոշողը ժողովուրդն է, ժողովրդի ցավը տանեմ, ոնց գտնում է նպատակահարմար, ում հետ հույս է կապում, նրան էլ իր ձայնը տալու է»։