«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում բացատրություններ տալու․ Սոս Հակոբյան

Ես «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով ներառված չեմ որպես պատգամավորի թեկնածու, հետևաբար  տվյալ ասուլիսը չի կրում քարոզչական բնույթ և չի խախտվելու որևէ նորմ, որը վերաբերվում է լռության օրվան։ Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ նախապես հայտարարեց  «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Նա հայտնեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, իրավապահ համակարգի կողմից  շարունակվում են մասսայական ճնշումներրը «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների նկատմամբ։  Ըստ նրա՝ հատկապես ավելացել են քաղաքական ենթատեքստով քրեական հետապնդումները։

««Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում հատկապես այսօր առավոտվանից։  Մոտավորապես երեք տասնյակ անձ կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու։ Կոնկրետ դեպքերում իրականացվել են նաև խուզարկություններ։ Մենք ունեք նաև ձերբակալվածներ»,-հայտնեց Սոս Հակոբյանը։