Ընտրությունները դիտարկելու են 8 միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ՀԿ-ներ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Հայաստան են ժամանել ութ միջազգային կազմակերպությունների ու օտարերկյա հասարակական կազմակերպությունների դիտորդներ։

ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ընտրությունների ընթացքին հետևելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՊՀ դիտորդական առաքելության, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԵԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՌԴ հանրային պալատի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդները։

Հիշեցնենք, որ վաղը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 25 քաղաքական ուժեր, նրանցից չորսը դաշինքներ են։ Խորհրդարանական ընտրություններին այդ քաղաքական ուժերի ցուցակներով պատգամավորության թեկնածու է առաջադրվել ավելի քան 2500 թեկնածու։