Խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել. Արմեն Մուրադյան

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել:

Լինելով բժիշկ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծեմ և գնահատեմ, այլ պարզապես կարող եմ փաստել և հավաստիացնել, որ բժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժան է հատուկ վերաբերմունքի:

Արմեն Մուրադյան