Ռուսաստանը 3,2 մլն դոլար է հատկացնում պատերազմի հետևանքով տուժած Հայաստանի շրջաններին

ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը՝ հետհակամարտային շրջանում ՀՀ՝ ամենից տուժած շրջաններին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը: Այս նպատակով ՌԴ կառավարությունը բյուջեից կհատկացնի 3.2 մլն ԱՄՆ դոլար: ՌԴ դեսպանությունն արդեն հայկական կողմին պաշտոնապես ծանուցել է այդ մասին:

Ռուսաստանը համակարգված ձևով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կառույցների՝ Հայաստանի համապարփակ զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (ներառյալ գյուղական և սահմանամերձ բնակավայրերում), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, աղետների կառավարման, էներգախնայողության ոլորտում նախագծերի իրականացման հարցում նմանատիպ աջակցության ընդհանուր ծավալը (սկսած 2010 թ.-ից) արդեն կազմել է շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլար: