Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Սեփական մոր դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած վայ-իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը որոշել է հիմա էլ անորակ «ինֆորմատորություն» անել՝ ավելորդ անգամ մսխելով Դատախազության և իրավապահների ռեսուրսները:

Ստիպված եմ կրկին, իսկ որոշ խմբերի համար հատուկ, պարզաբանել.

  1. Արմեն Չարչյանը հանդիսանում է պատգամավորի թեկնածու և ընտրական օրենսդրությամբ լիազորված է իրականացնելու քարոզչություն:
  2. Մանիպուլյատիվ վերնագրով ձայնագրության մեջ չկա որևէ ուղղորդում որևէ ուժին կողմ կամ դեմ քվեարկելու մասին, այլ խոսվում է ընտրություններին մասնակցելու մասին:
  3. Շատ է շահարկվում «իմանալու եմ, թե ով չի գնցել» արտահայտությունը: Նորից պարզաբանեմ, որ պատգամավորի թեկնածույին հասանելի և բաց են ընտրատեղամասում առկա բոլոր փաստաթղթերը, հետևաբար ցանկացած թեկնածու կարող է տեղեկանալ, թե ով է մասնակցել և ով՝ ոչ: Ավելին՝ ընտրություններից հետո երկօրյա ժամկետում մասնակցած անձանց ցուցակները հրապարակվում են:

Երկիրը կազմաքանդածներին և վերջիներիս սպասարկուների արատավոր գործունեությանը հաշված ժամեր են մնացել:

 

Ռոբերտ Հայրապետյան