Թուրքական մաֆիան Էրդողանին սպառնում է նոր բացահայտումներով

Թուրքիայի կազմակերպված հանցավորության («մաֆիայի») շեֆերը սկսել են… անուղղակիորեն շանտաժի ենթարկել նախագահ Ռեջեփ Էրդողանին: Մինչ ծագումով ոչ թուրք Էրդողանը «աշխատում է» այն գաղափարի վրա, որ ինքը նեոօսմանիզմի ռևանշիստական ​​գաղափարի մարմնավորումն է, ըստ երևույթին, նրանք, ովքեր իրեն և իր իբր իսլամիստական ​​կուսակցությանը «ձայներ» էին ապահովում, որոշել են «հաշիվ ներկայացնել»: Ահա և «աշխարհիկ պետությունը՝ ժողովրդավարական Արևմուտքի և սիոնիզմի քողի տակ»: Ահա, թե ուր էին 90-ականներից ուղղորդում մեր Հայաստանին ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան՝ դեպի Թուրքիայի հանցագործները: Ըստ ամենայնի, Արևմուտքի բացահայտ ու գաղտնի առաջնորդները վաղուց արդեն «խոստացել» կամ նույնիսկ «վաճառել» են Հայաստանը սիոնիստներին ու պանթուրքիիստներին…

Այն բանից հետո, երբ հունիսի 13-ին թուրք քրեական հեղինակություն՝ ոմն Սեդաթ Պեկերը, որը վերջին շաբաթներին YouTube-ում հանդես էր գալիս որպես Թուրքիայում կոռուպցիոն սխեմաների «բացահայտող», հանկարծ լռել է սոցիալական ցանցերում, լուրեր տարածվեցին, որ նա, հնարավոր է` սպանվել կամ կալանավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունների կողմից, որտեղ թաքնվում է Թուրքիայի իրավապահ մարմիններից: Հունիսի 14-ին 24 ժամվա ընթացքում հրապարակելով իր առաջին թվիթը՝ մաֆիայի ղեկավարը ցրել է այդ լուրերը, հայտնում է թուրքական «Bianet» լրատվական գործակալությունը:

Հայրենիքում դատապարտված Սեդաթ Պեկերը, որը 2019-ի վերջից բնակվում է արտերկրում, մայիսի սկզբից YouTube-ում նկարահանում է տեսանյութեր` կապված պետության և մաֆիայի հարաբերությունների հետ: Իր տեսանյութերում և թվիթերում, որին հետևում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, Պեկերը պնդում է, թե բացահայտում է հանցավոր գործողություններ, որոնցում ներգրավված են երկրի նախկին և ներկա պետական ​​պաշտոնյաներ և գործարարներ: Թուրքիայի իշխանություններին ուղղված նրա մեղադրանքները ներառում են քաղաքական սպանություններ, թմրանյութերի միջազգային մաքսանենգություն, սեռական ոտնձգություններ և կոռուպցիա: «Քանի որ Ինտերպոլի հրամանագիր չունեմ, ես հյուր եմ (ԱՄԷ), ինչպես մնացած բոլորը, հայտնել են ինձ Էմիրությունների իշխանությունները»,- գրել է Պեկերը՝ հերքելով որոշ լրատվամիջոցների այն լուրերը, թե նրան բռնել են թուրքական հատուկ գործողության ընթացքում:- Ամեն դեպքում, միջազգային իրավունքի համաձայն, ես հետախուզվող անձ չեմ: Այդ պատճառով մեր մեծ պետությունը չի կարող պաշտոնական գործողություն իրականացնել իմ դեմ: ԱՄԷ-ի իշխանություններն ինձ հետ վարվում են նույնքան քաղաքավարի, ինչպես ցանկացած նորմալ մարդու հետ»: Նրա խոսքերով՝ «մենք չենք հրաժարվի ավարտել այս պատմությունը, քանի դեռ չենք մահացել»: Իսկ անցած շաբաթ Պեկերն ասել է, որ ստիպված է հետաձգել տեսանյութերի թողարկումը, որը նախատեսում էր տեղադրել հինգշաբթիից կիրակի՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ակնհայտ է, որ նա Դուբայում էր, քանի որ մայիսի 2-ին հրապարակել է իր առաջին տեսանյութի բացահայտումը: Այդ ժամանակից Պեկերը մի քանի անգամ փոխել է իր բնակության վայրը ԱՄԷ-ում:

Այդ հանցագործը նաև հայտարարել էր, որ հետաձգել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին տեսանյութը, որին նա անվանում է «Եղբայր Թայիփ», որպեսզի չբարդացնի Թուրքիայի առաջնորդի կյանքը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպումից առաջ: Թուրքիայում շատերը նշում են, որ Պեկերի վկայությունները հենց այնպես չէ, որ հայտնվում են, և այդ բացահայտումների հետևում կանգնած են ոչ միայն թուրքական թմրամաֆիայի «հայրերը», այլև «նուրչուլար» աղանդի առաջնորդ, իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի աջակիցները, ով՝ ըստ Անկարայի պաշտոնյաների խոսքերի, Էրդողանի դեմ 2016-ին հեղաշրջման փորձ էր կազմակերպել: Եվ այդ ժամանակ արդեն ենթադրություններ կան, որ Սեդատ Պեկերի թիկունքում կանգնած են մի շարք երկրների, և միայն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, որտեղ թաքնվում է Ֆ. Գյուլենը:

ԱՄԷ-ի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին բնութագրվում են որպես ծայրաստիճան լարված: Աբու Դաբին և Անկարան բախվել են հատկապես անցած տարի Լիբիայում, որտեղ աջակցում էին տեղական հակառակորդ երկու ուժերին՝ ֆերլդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիայի ազգային բանակին և Տրիպոլիում նստած Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ): Այժմ ԱՄԷ-ն (ինչպես նաև Սաուդյան Արաբիան) փորձում է բարելավել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, ինչը նշանակում է, որ նրանք կրկին առճակատման մեջ կմտնեն Էրդողանի հետ: Էրդողանն ինքը`հունիսի 9-ին, Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության նիստում ասաց, որ երեք-չորս հանցավոր կառույցներ կանգնած են արտասահմանում հակաթուրքական արշավների ետևում, երկիրը վարկաբեկելու փորձերի համար, որը [այսինքն՝ Թուրքիան] մեղադրվում է «չկատարված հանցագործությունների մեջ»: Դրանից առաջ՝ մայիսի 26-ին, նա հրապարակավ խոստացավ պայքարել կազմակերպված հանցավորության սինդիկատների դեմ և թույլ չտալ, որպեսզի մաֆիայի ղեկավարները «սպառնան երկրում խաղաղության և անվտանգության մթնոլորտին»: Այնուհետև ելույթ ունենալով իշխող AKP խորհրդարանական խմբի նիստում, Թուրքիայի ղեկավարը համերաշխություն հայտնեց ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, որը նախկինում նույնպես դատապարտել էր հանցավոր, քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերի հայտարարությունները:

Այսպես թե այնպես, Թուրքիան մոտենում է ներքին սկանդալի ապոթեոզին. չէ՞ որ թմրամաֆիան սկսել է հստակ խոսել, քանի որ Էրդողանն ու նրա կուսակցությունը «չեն պահում և չեն կատարում իրենց խոստումները»: Մենք չգիտենք, թե դա ինչպիսի «խոստումներ» են: Բայց «հանգստության պաուզան», որը Պեկերը տվեց Թուրքիայի նախագահին, շուտով կավարտվի…

Սերգեյ Շաքարյանց