Բանավեճը նման էր անբարոյականության մերկապարի և շողոքորթության շքահանդեսի․ Աշոտյան (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված բանավեճին՝ նշեց, որ ընդհանուր տպավորությունը հեռուստաբանավեճից հետևյալն էր՝ «դա անբարոյականության մերկապար էր և շողոքորթության շքահանդես»։

Բովանդակային մասին անդրադառնալով՝ Աշոտյանը առանձնացրեց 3 թեզ։

Մասնավորապես Արցախի ճանաչման հարցին հակադարձելով՝ Ա․ Աշոտյանը նշեց․ «Արցախի Հանրապետությունը պիտի ճանաչվեր 44-օրյա պատերազմի ընթացքում»։

Խոսելով Նիկոլի բարձրաձայնած բանակցային ժառանգության մասին՝ Աշոտյանը հակադարձեց․ «Մենք թողել ենք այնպիսի ժառանգություն, որի մասին այսօր կարելի է միայն երազել»։

Մանրամասները՝ տեսանյութում