Երեկվա հանրահավաքը քաղաքական թրաֆիքինգի ամենացայտուն օրինակ է (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ափոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարեց երեկ Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած հանրահավաքին՝  արձանագրելով, որ  մարդկանց բերման են ենթարկել հրապարակ՝ «լրահոսը երեկ ամբողջ օրը ծփում էր ահազանգերից, թե ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը մարդ քերելու և հրապարակը լցնելու համար»։

Արմեն Աշոտյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հանրապետության հրապարակ էին բերման ենթարկել Սևանի հոգեբուժարանի մի շարք հիվանդների․

«Անօգնական վիճակում գտնվող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկան իրենց կամքից դուրս, որովհետև իրենք կամք չեն կարող ունենալ, բերել քաղաքական միջոցառման քաղաքական թրաֆիքինգի ամենազըռ, ամենացայտուն օրինակ է»։

Մանրամասները՝ տեսանյութում