Ալիևի ներկայությունը հայաստանյան ընտրություններին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ հասարակական գործիչ Մհեր Ղուշչյանը, «Նաշա սրեդա» օնլայն լրատվամիջոցի գլխավոր խմբագրի տեղակալ Կարեն Գրիգորյանը։

Հաղորդման հյուրերի հետ խոսեցինք արտահերթ ընտրությունների հետ կապված սոցհարցումների տվյալներից, ինչպես նաև երեկ ՔՊ-ի՝ Հանրապետության հրապարակում անցկացված հավաքից, դատելով հրապարակում հավաքվածների թվից և սոցհարցումների տվյալներից՝ որքա՞ն շանսեր ունի իշխանությունը վերընտրվելու համար։ Հաղորդման հյուրերն ասացին, որ ՔՊ-ի շանսերը մանավանդ որպես իշխանություն վերարտադրվելու, շատ քիչ են, հանրային տրամադրությունները փոխվել են և իշխանությունների վարկանիշը կտրուկ նվազում է, մինչդեռ աճում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների վարկանիշը։

Խոսեցինք նաև Հայաստանի անվտանգային խնդիրներից և այդ հարցում Ռուսաստանի դերից։ Զավեշտալի է, հակառուսական տրամադրություններ սերմանող և հակառուսական քաղաքականություն իրականացնող Փաշինյանն այսօր այն իրավիճակն է ստեղծել, որ թե Արցախի, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում