Ո՞վ ձայն կտա չագուչով գլուխ ջարդողին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղատեխնոլոգ Արմեն Բադալյանն է։

Բազմիցս ենք ասել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները սովորական ընտրություններ չեն ու երկրում տեղի ունեցողն էլ իշխանություն-ընդդիմություն դասական քաղաքական պայքար չէ: Սա պետության ճակատագիրը կանխորոշող ընտրություններ են:

Իսկ պայքարի ելած ուժերի մեջ ջրբաժանը շատ հստակ է.

մի կողմում Հայաստանի գոյության, ինքնիշխանության համար պայքարող ուժերն են, մյուսում՝ հայրենիքը թշնամուն հանձնած- պարտվածներն ու նրանց շահերի սպասարկուները

մի կողմում ազգային, հոգևոր, մշակութային արժեքներ կրողներն են, մյուսում՝ այդ արժեքները ոտնահարողները,

մեկի համար Սև լիճը ու նրան հարող տարածքը հայրենիք է, մյուսի համար՝ ամայի տարածք, որը հանգիստ պատրաստ են զիջել թշնամուն,

մի կողմում ազգային գաղափարախոսությունը կարևորողներն են, մյուսում՝ դրանք կեղծ կատեգորիա համարողները,

մի կողմի համար Արցախը ազգային արժեք է, որի հայկականությունն անսակարկելի է, մյուսի համար՝ հանուն Արցախի պայքարելը պարզունակ հայդատականություն է, կամ էլ քամահրանքով ասված՝ «ոչմիթիզականների անխոհեմ պայքար»,

մի կողմում արժանապատիվ հայ մարդիկ են՝ հաղթանակի գինը իմացող, մյուսում՝ թշնամու առաջ ծնկածներն են, մեր հաղթանակները զրոյացրածները, որոնց համար Արցախյան ազատամարտը հանուն ոչնչի էր..․

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։