Չմոռանանք, որ ինչ ձեռնարկել է այս իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ, իսկ առավել հաճախ` ողբերգությամբ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած ուժի` հունիսի 17-ին հրավիրված հանրահավաքին:

«Երբ երեկ Նիկոլն ու իր շքախումբը հաշվետվություն էին ներկայացնում իրենց հաջողությունների մասին, նրանք հույսը դրել էին մի բանի՝ կարճ հիշողության վրա: Որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս 3 տարվա ընթացքում:

Կարևոր է, որ հիշենք: Կարևոր է, որ ոչ ոք չմոռանանք, որ բառացիորեն այն ամենը, ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ: Իսկ առավել հաճախ`ողբերգությամբ»,- գրել է Միքայել Մինասյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ:

t.me/mikayelm/146