Լևոն Տեր-Պետրոսյանի մասոն լինելու, մասոնության ու ԽՍՀՄ ՊԱԿ-ի (ԿԳԲ-ի) հետ առնչությունների վերաբերյալ

«Գոլոս Արմենիի» թերթն իր 22.06.2000թ. համարում մի ուշագրավ հարցազրույց հրապարակեց մինչև 1976թ. ՊԱԿ-ի (ԿԳԲ-ի) զորքերում, այնուհետև ոստիկանությունում ծառայած, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գառնիկ Մարգարյանի հետ: Պատասխանելով տրված հարցերից մեկին, Գառնիկ Մարգարյանն ասել էր.

«80- ական թվականներին Հայաստանում զբաղվում էին տիեզերական պրոբլեմներով, որոշում խնդիրներ` կապված հարստացված ուրանի միջուկի հետ: Հավելենք սրանց միջուկային արագացուցիչը և այն, որ 1989թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կար 3 մլն 900 հազար բնակչություն. Դա հսկայական պոտենցիալ էր, որը ՀՀՇ-ական իշխանությունները սկսեցին նպատակաուղղված քանդել` իրենց տերերի ցուցումով»:

Պատասխանելով «Ո՞ւմ նկատի ունեք` տերեր ասելով» հարցին, Գ. Մարգարյանն ասել է.

«Դեռ այն ժամանակ մեզ մոտ տեղեկատվություն կար ՀՀՇ-ի վերնախավի առանձին դեմքերի այցելությունների վերաբերյալ, մասնավորապես, Փարիզ. ես նկատի ունեմ մասոնական օթյակի գործիչների հարուստ թաղամասերը. դրանց մասին գիտե ամբողջ աշխարհը»:

Դուք անտարբեր կլինե՞ք` տեսնելով հանկարծ վերակենդանացող կամ վերակենդանացման փորձ կատարող մեռելի… Դե, իհարկե, ոչ: Դե, ես էլ չկարողացա անտարբեր լինել` տեսնելով քաղաքական մեռելների շարքից վերակենդանացող կամ վերակենդանացման փորձ կատարող «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը (ՀԱԿ)` իր առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ, Արցախի հարցում իր դիրքորոշմամբ հանրությանը հայտնի, ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայր Լևոն Տեր- Պետրոսյանով հանդերձ: Հիշողություններն ինձ տարան ոչ հեռավոր անցյալ, և որոշեցի հիշել ու հիշեցնել…

Մեր երեկվա հրապարակումներից մեկում` «Լևոն Տեր-Պետրոսյանը և «Գորշ գայլեր»-ը. այժմ դեռ միայն շատ հպանցիկ», իսկապես դեռ շատ հպանցիկ, համառոտ կերպով անդրադարձել էինք Փարիզում 1993թ. թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական, պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը լծված ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևի` «Ազգայնական շարժում» կուսակցության քաղաքական թևի առաջնորդ Ալփասլան Թյուրքեշի հետ Լ. Տեր- Պետրոսյանի գաղտնի հանդիպմանը, կապերին: Հոդվածի վերջում նշել էինք, որ առավել հետաքրքիր են Լ. Տեր-Պետրոսյանի մասոն լինելու, մասոնության ու ԽՍՀՄ ՊԱԿ-ի (ԿԳԲ-ի) հետ առնչությունների վերաբերյալ տեղեկությունները, և խոստացել առաջիկա հրապարակումներից մեկով անդրադառնալ դրանց:

Նախկին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի (և ոչ միայն նրա` իշխանության վերնախավից) մասոն լինելը պնդում է իր «Հայկական հարց. մենք և Ռուսաստանը» գրքում իրավաբան, բանասեր, մանկավարժ, Արցախյան պատերազմի վետերան Բորիս Տեր- Մեդնիկյանը: Այս գրքում հեղինակը նշել է նաև Լ. Տեր- Պետրոսյանի անցյալի այլ մանրամասներ. մասնավորապես, դեռ համալսարանի երկրորդ կուրսում նրա ստացած «Կազբեկ» մականվան, հետագայում ՊԱԿ-ի ավագ լեյտենանտ հանդիսանալու, ապա ՀՀ նախագահ դարձած Լ. Տեր- Պետրոսյանին` «հաղթողին», ՊԱԿ-ի այն ժամանակվա նախագահ Կրյուչկովի սրտանց շնորհավորանքի և Մոսկվայից (ՊԱԿ-ի ավտոպարկից) նրան զրահապատ «Mercedes-Benz 500 SEL» մակնիշի ավտոմեքենա նվիրելու մասին: Նշենք, որ ՀՀ առաջին նախագահն իր պաշտոնավարության ընթացքում շրջում էր հենց այդ մեքենայով:

Ըստ Բորիս Տեր- Մեդնիկյանի, 1988թ. դեկտեմբերի 10-ին Հայաստան այցելած Գորբաչովը կատարել է խորամանկ քայլ: Հեղինակի պնդմամբ, նրա անմիջական հանձնարարությամբ Լ. Տեր- Պետրոսյանը, ի թիվս «Ղարաբաղ» կոմիտեի այլ անդամների, «ձերբակալվել» և մի քանի օրից ուղեկցվել է Մոսկվա` կոմֆորտային պայմաններում: Դրանով Գորբաչովը և նրան ենթակա հատուկ ծառայությունները միանգամից սպանել են 2 նապաստակ. մի կողմից` ժողովրդի մեջ աճել է կոմիտեականների հեղինակությունը, քանի որ մարդիկ սիրում են նրանց, ովքեր տուժում են հանուն իրենց բարօրության:

Մյուս կողմից, դարձյալ ըստ հեղինակի, որոշ շրջանակներ ստացել են գերազանց հնարավորություն, առանց խանգարիչների (հեղինակը հավանաբար նկատի ունի այն ժամանակ ՊԱԿ-ի Հայաստանի բաժանմունքի այն աշխատակիցներին, որոնք իսկապես հայրենիքին և ոչ թե դավադիր Գորբաչովի հետ միասին Արևմուտքին էին ծառայում), հանգիստ պայմաններում հաղորդակցվել այդ գործիչների հետ, անցկացնել որակավորման բարձրացման կուրսեր, տալ սպառիչ ցուցումներ և հրահանգներ առաջիկա շատ բուռն ու վճռորոշ ժամանակաշրջանի համար:

Ինչպես և սպասվել է, Գորբաչովի և Կրյուչկովի վերոհիշյալ գործողությունը տվել է փայլուն արդյունք. Լևոն Տեր- Պետրոսյանը և այլք դարձել են հերոսներ: Հայաստանում գումարվել են ժողովներ, փոթորկել բողոքի հանրահավաքները, ընդունվել են հեղափոխական որոշումներ: Գրեթե բոլորը մեկ ձայնով պահանջել են կալանքից անհապաղ ազատել «խղճի և պատվի բանտարկյալներին»: Նրանց ազատելու համար հենց Մոսկվայում հանդես են եկել Սախարովը, Ստարավոյտովան, ըստ հեղինակի, բոլորն էլ մասոններ, և բոլորը` այլախոհներ: 1989թ. ապրիլին «Ղարաբաղ» կոմիտեի խնդրո առարկա անդամները վերադարձել են Երևան, որտեղ նրանց սպասվում էին բուռն օվացիաներով ընդունելություններ և անմոռանալի հանդիպումներ:

Գրականության ինստիտուտում աշխատած տարիներին ՊԱԿ-ի հետ Լ. Տեր- Պետրոսյանի ունեցած կապերը փաստող շատ հետաքրքիր փաստաթղթեր կային դաշնակցական կարկառուն գործիչներից մեկի, լուսահոգի ընկեր Խաժակի մոտ: Այդ փաստաթղթերից մի քանիսը ՊԱԿ-ի ինչ-որ գործակալի թե աշխատակցի զեկույցներն էին իր կենտրոնին` իրեն հավաքագրածին կամ վերադասին, որոնցում նա, կարծես դիտորդի կարգավիճակում լինելով, մանրամասն, հանգամանորեն բնութագրել էր ՊԱԿ-ի հատուկ վարժարանում պատրաստություն անցնող Լ. Տեր- Պետրոսյանին:

ՊԱԿ-ի հետ Լ. Տեր-Պետրոսյանի կապի վերաբերյալ այն տարիներին գրեց ՀՅԴ թերթերից «Ազատամարտը»: Սակայն հրապարակումները չշարունակվեցին, վերոհիշյալ փաստաթղթերն էլ թերթում չհրապարակվեցին սփյուռքի որոշ դաշնակցականների պահանջով, որոնք իրենց այդ դիրքորոշումը, անկեղծորեն թե ձևականորեն, պատճառաբանել էին նրանով, որ Լ. Տեր- Պետրոսյանը, ի վերջո, մեր հանրապետության նախագահն է, չի կարելի այդպես վարվել:

Ինքնին հասկանալի է, որ ՊԱԿ-ի հետ կապը, նրա գործակալ կամ սպա լինելը դեռ չի նշանակում մասոն լինել: Սակայն այս առումով ուշագրավն այն է, որ, ըստ հիշյալ հրապարակումների ու տեղեկությունների, ՊԱԿ-ի հետ լուրջ կապեր ունենալով հանդերձ, Լևոն Տեր- Պետրոսյանը հետագայում անցավ Ղարաբաղյան շարժման գլուխ: Ընդ որում, այդ շարժումից յուրայինների հետ միասին դուրս կամ երկրորդ պլան մղեց շարժման իսկական սկզբնավորողներին և առաջամարտիկներին` «Կռունկ», ապա «Ղարաբաղ» կոմիտեի որոշ հիմնադիրների, հայրենասեր և ազգային մտածողություն ունեցող մի շարք անձանց:

Հետաքրքիր է նաև, որ չնայած Գորբաչովի և ՊԱԿ-ի համար Լ. Տեր- Պետրոսյանի արտաքուստ անհանդուրժելի գործունեությանը, ՊԱԿ-ը նրան զսպելու կամ չեզոքացնելու ուղղությամբ ոչինչ չձեռնարկեց:

Էլ ավելի ուշագրավ է ԽՍՀՄ-ը հօգուտ Արևմուտքի, իսկ եթե փակագծերը բացենք, հօգուտ աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի քանդած, ներսից պայթեցրած Գորբաչովին ամենավստահելի պաշտոնյաներից մեկի` ԽՍՀՄ ՊԱԿ-ի այն ժամանակվա նախագահ Կրյուչկովի կողմից զրահապատ «Mercedes-Benz 500 SEL»-ը նվեր ստանալը ՊԱԿ-ի ավտոպարկից: Դա նույնն է, թե նշված նվերը Գորբաչովի կողմից էր, որովհետև դժվար է հավատալ, թե ՊԱԿ-ի ղեկավարն առանց նրա համաձայնության կամ գոնե առանց նրա գիտության է նշված թանկարժեք ավտոմեքենան նվիրել Լ. Տեր- Պետրոսյանին: Եվ հարց չի՞ առաջանում, թե այդ ի՞նչ ծառայությունների դիմաց` Հայաստանը ԽՍՀՄ-ից պոկելո՞ւ, ավելի վաղ Կրեմլին այդքան անախորժություններ պատճառած Ղարաբաղյան շարժմա՞ն…

Լևոն Տեր- Պետրոսյանն ինքը ժամանակին հերքել է իր մասոն լինելու վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները (դե, իհարկե, պետք է հերքեր, շատ զարմանալի կլիներ, եթե չհերքեր), բայց…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան