ՀՀ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է. Սյունիքի ժողովուրդը հունիսի 20-ին ցույց կտա, որ իր դեմ խաղ չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ժողովրդի քաղաքական կամքի ապօրինի ազդեցության որևէ փորձ անհետևանք ու անպատասխան չի մնալու, և ՀՀ ժողովուրդը, աներկբա, միանշանակ, ջախջախիչ տոկոսներով հաղթելու է: Այսօր Հանրապետության hրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Եվ այո, ամեն ինչ որոշված է, որովհետև ժողովուրդը, ՀՀ քաղաքացին իր մտքում, իր սրտում, իր հոգում արդեն իսկ որոշել է, ՀՀ քաղաքացին որոշել է, որ Հայաստանում ապագա կա, Հայաստանի ժողովրդի դեմ խաղ չկա, հունիսի 20-ից սկսվում է ոչ բռնի, բայց այս անգամ պողպատե հեղափոխությունը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ քաղաքացին պետք է հստակ արձանագրի, որ ինքն է միակ բարձրագույն ուժը և ժողովուրդն ինչքան ուզի, այնքան էլ կխփի: «Սյունիքի ժողովուրդը հունիսի 20-ին ցույց կտա, որ իր դեմ խաղ չկա»,- շեշտեց Փաշինյանը ու թվելով ՀՀ բոլոր մարզերը՝ ասաց, որ նրանից որևէ մեկի առաջ խաղ չկա: