Արման Թաթոյանը դատապարտում է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը աջակցություն է հայտնում Արցախի ՄԻՊ-ին։ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գործընկերս` Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, միանգամայն ճիշտ է:

Չափազանց վտանգավոր, խիստ դատապարտելի է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը:

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է և վերջ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով արցախցիների հանդեպ ագրեսիվ հայտարարությունների ու արտահայտությունների վերաբերյալ։