Պետք է ստեղծել քննիչ հանձնաժողով՝ պարզել, թե ինչպես այս կապիտուլյանտը երկիրը հասցրեց այս վիճակին, ինչպես այս պատերազմում մենք ջախջախվեցինք․ Սերժ Սարգսյան

Հանրապետականը մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես այս կապիտուլյանտը երկիրը հասցրեց այս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք: Այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ։ Այս մասին Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։