Երևի Ալիևի խոստացած հինգ միլիարդը դեռ լրիվ չի փոխանցվել․ Ռոբերտ Քոչարյան

Հիմնավորված կասկածներ կան, որ 5 միլիարդը (Փաշինյանը – խմբ.) լրիվ չի ստացել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե՝ մինչ Ալիևն ու Էրդողանը օկուպացված Շուշիում էին, վարչապետի պաշտոնակատարը Սյունիքում սպառնում էր սեփական քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ խոսքը 5 միլիարդի մասին է, որն, իբր, խոստացվել է Փաշինյանին՝ Արցախի հանձնման դիմաց։

«Ըստ երևույթին, դեռ բան կա անելու, ինչ-որ բան հանձնելու, փչացնելու։ Թուլացնելու Հայաստանը մինչև այն վիճակի, որպեսզի ոչ մի վճռական դեր չխաղա։ Այլ բացատրություն նրա գործողություններին չկա»,- նշել է Քոչարյանը։