Աշխատանքից ազատելու սպառնալիքով ցուցակագրում են, նստացնում ավտոբուսներ ու մայրաքաղաք բերում

Մինչ գարշահոտ վիժվածքն ուղիղ եթերում աղերսում է գնալ իր հանրահավաքին, հանրապետության տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ:

Առավոտվանից տասնյակ ահազանգեր եմ ստանում վարչական լծակներով հավաքագրվող մարդկանց մասին, ում աշխատանքից ազատելու սպառնալիքով ցուցակագրում են, նստացնում ավտոբուսներ ու մայրաքաղաք բերում՝ դավաճան սրիկայի համար «մասսովկա» ծառայեցնելու նպատակով:

Օրինակ, Վարդենիսից ավտոբուսները շարժվել են 16:00-ին, Ալավերդիից՝ 14:00-ին և այլն:

Հարգելի հայրենակիցներ,

Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք:

Կարևոր է, որ հունիսի 20-ին գնաք ու քվեարկեք խղճով մեր Հայրենիքի, ձեր ու մեր ոտնահարված պատիվը վերականգնելու համար:

Իսկ սրիկայի դատն ու դատաստանը առջևում են:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից