Հանե՛ք ձեր ուղեղից Նիկոլին, մի՛ լսեք նրան, ազգադավին հեռացրե՛ք իշխանությունից (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Հայ Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, «Հայ Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Արիստակեսյանը:

  • Բաքուն հայ գերիներին պահում է քաղաքական սակարկության համար։
  • Փաշինյանը ստում է գերիների վերադարձը՝ ներկայացնելով որպես Ադրբեջանի բարի կամքի արտահայտություն։ Իրականում Ալիևը առևտրի առարկա է դարձել մեր գերիներին ու մատների վրա է խաղացնում Նիկոլին։
  • Կապիտուլյանտը ոչ միայն թաքցնում է մեր զոհերի թիվը, այլև կեղծում է անհետ կորածների թիվը։ ԱԺ-ում հայտարարում է, որ անհետ կորածների թիվը 321 է, բայց պարզվում է 1064  է։
  • Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին միասնության, համախմբման կոչ անելու փոխարեն՝ հուսալքություն է տարածում, ասելով․ «Մեր պետության Ճեղքումը, երկփեղկումը այլևս կանգնեցնել հնարավոր չէ»։
  • Մուրճը Եռագույնով զարդարելը պատահական չէ, դա կոնկրետ  խորհրդանիշ է:  Փաշինյանը իրականացնում է թուրքական  քաղաքականություն, դա սիմվոլների քաղաքականություն է ու սիմվոլների լեզվով՝ մուրճը թափահարելով,  նա մեր թշնամուն իրազեկում է,  Հայաստանը տանելու է կործանման: Եվ  բոլորովին պատահական չէ, որ հայտարարեց՝  «Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը:
  • Նիկոլից ազատվելու միակ ճանապարհը մնացել են ընտրությունները․ հանե՛ք ձեր մտքից նիկոլին,  հեռացրե՛ք նրան ձեզանից, մերժե՛ք 3-րդ համարը ու դե՛մ քվեարկեք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։