Կոալիցիա՞, թե երկրորդ փուլ

Բայդեն-Պուտին ղարաբաղյան քննարկումներն ու  պայմանավորվածությունները գոնե այս պահին լյուստրացիայի ենթարկված չեն. հանդիպման ու այդ սամիթթի ամբողջական բլոկից մեզ հատկապես դա է հետաքրքրում, սակայն ոնց երևում է` պետք է քիչ սպասել` հասկանալու, ինչպես կասեր բանդագուշանքների «մասնագետ», հիմնադիր նախագահ ԼՏՊ-ը,  «միջազգային թշնամի հանրությունը», որի համար Արցախը Ադրբեջան է, ինչ բացահայտ և կուլիսային պայմանավորվածությունների է հանգել Արցախի, նրա ապագա կարգավիճակի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, ռուսական խաղաղապահների և այլոց խաղաղապահության առնչությամբ:

Այս ամենում կա մեկ նուրբ գիծ` ընտրությունների արդյունքում կերևա շատ ավելին, քան սպասվող բոլոր կարգի արտահոսքերը միասին վերցրած:

Ի դեպ. ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունն արդեն իսկ բացել է Օվերտոնի պատուհանը և զգուշացրել իր քաղաքացիներին` սպասվող միտինգներից, քանզի լավ գիտե` ինչ ասել է ազգային պատուհասի ձեռքում դրված մուրճի սիմվոլիկան, շատ լավ գիտե, որ բաց ձեռքերով հեղափոխությունը երբ փոխարինվում է մուրճով, արդյունքում ինչ է լինում:

Կարող ենք դեսպանուհու բարձրաձայնումից եզրակացնել` համաձայնություն ոչ մի կերպ տեղի չի ունեցել Բայդեն-Պուտին հանդիպմանը Ղարաբաղյան հարցում, ի տարբերություն միջուկային ու մնացյալ մի քանի հարցերի, և Մայդանն այլևս անխուսափելի է մեզանում։

Ո՛չ. եթե անգամ չասենք, լուռ ու մեծ բազարներն էլ քիչ տեղ չունեն մեծ քաղաքականությունում:

Հաջորդը․ վաղը «Գելափի» վերջին ամփոփումը կլինի` ով է ընտրությունների ֆավորիտը վերջնահաշվով:

Այն կլինի ավելի սկանդալային, քան Սերժ Սարգսյանի արդեն իսկ հրապարակած հայտնի ծառայությունների հարցումները. այն է` ազգային պատուհասն այլևս մեծամասնություն չէ: Այո՛: «Գելափը» պարզապես կհավելի, որ առջևում է «Հայաստան» դաշինքը` ինչ թվերով, մնացյալը` ինչ թվերով ու այդպես շարունակ:

Մեր կողմից հավելենք․ ըստ ամենայնի՝ պառլամենտ կանցնեն չորս քաղաքական ուժեր, վերապահումով` նաև «Լուսավոր Հայաստանը»:

«Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ»-ը, ԲՀԿ-ը:

Ակնհայտ է՝ գեո և ներքաղաքական պայքարում գուցե ոչ ցցուն լոտերով, «Հայաստան» դաշինքը փափուկ վայրէջքի է պատրաստվում։ Եվ եթե այնպես լինի, որ վերջինս իսկապես առաջանցիկ լինի (ինչը խիստ իրատեսական է), միևնույն է` առաջանալու է կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն։

Իշխանական` ՔՊ-ական կոալիցիայի մասին ավելորդ է խոսելը, որովհետև եթե հավատանք ԲՀԿ-ին, ինքը կոալիցիա երբեք չի կազմի ՔՊ-ի հետ, ՔՊ-ը կմնա ոտնահատակ` որբ ու անտեր:

Մենք իհարկե, չենք հավատում ԲՀԿ-ին, չնայած Ռուսաստանի կրեատուրա ԲՀԿ-ին, անգամ Գռզոյի ճիպոտի դեպքում, գլխից վերև թռչել թույլ չեն տա, և չեն թողնի հերթական անգամ խցկվի ՔՊ-ի այլանդակ շինելի մեջ: Այնպես որ, իշխանական խելագարներին մնում է ունենալ 50+1, ինչն ուղղակի անհնար է: Անցանք առաջ:

Ո՞ւմ հետ է հաղթանակի դեպքում դաշինք կազմելու «Հայաստան»-ը:  Հարց, որի պատասխանը կարող է տրվել բացառապես ընտրություններից հետո։ Սցենարները շատ չեն` «Պատիվ ունեմ»-ի հետ, ոմանք տեսնում են նաև երեքին էլ` ԲՀԿ-ին` հանհրաժեշտություն:

Ինչը թերևս քաղաքակիրթ լուծումների շարքում է:

Սակայն չբացառենք «չոր»` «Հայաստան»-ԲՀԿ դաշինքը, ինչն անչափ ծիծաղելի կոնգլոմերատ կդառնա, թե գեո, թե մնացյալ առումներով: Մանավանդ խորհրդարանում արևմտյան պասաժի պակասի, կոմպլեմենտարության «թույլիկության» պատճառով:

Ի դեպ. փորձագետների մի մասը չի բացառում նաև ընտրությունների երկրորդ փուլի հնարավորությունը։ Ինչը, եթե շատ անկեղծ, մեծ շռայլություն ու հյուծում կլինի հայաստանյան քաղաքական լանդշաֆտի համար: Մայդանի մեծ հնարավորություն, խաղի փոփոխություն, նույնիսկ` ձիերը շրջադարձին փոխելու սխալների կասկադ:

Գիտենք՝ ազգակործան պատուհասի տակից ոչ մի կերպ հնարավոր չէ հանել աթոռը. նա ամեն ինչի պատրաստ է, կգնա Մայդանի, տերերն էլ դեմ չեն լինի:

Բոլոր դեպքերում, Հայաստանը պետք է կարողանա, ի զորու լինի այս պարտադրված փուլը շուտ ավարտել, Հայաստանում խորհրդարանական նոր վերադասավորությունը արագ պետք է տեղի ունենա:

Աստված պահի Հայաստանը:

Կարմեն Դավթյան