Հայկազ Մկրտչյանը երկու ռազմական գործողությունների մասնակից էր, տեսեք, թե ինչ արժեհամակարգի կրող էր Հայկազը

Էս սարի պես տղեն Հայկն ա, Հայկազ Մկրտչյանը, ժամկետային։ Նա երկու ռազմական գործողությունների մասնակից էր։ Առաջինը տավուշյան մարտերին, երկրորդը՝ 44-օրյա պատերազմին։ Հայկը էն եզակի տղերքից էր, որ իր ծառայությունը չէր կոխում աչքներս, այլ ծառայության վայրից էլ փորձում էր այլ ճանապարհներով օգտակար լինել բանակին։ Բացի իր հրետանավորի գործը գերազանց կատարելուց, նա նաև ՀԱՅՐԵՆԱՏԵՐ էր։ Իմ ու Հայկազի նամակագրությունից հատվածներ եմ հրապարակում, տեսեք թե ինչ արժեհամակարգ կրող էր Հայկազը։ Հայկազն իր կյանքը տվեց հանուն Հայրենիքի և այսօր Եռաբլուրում է հանգչում։ Ցավով երեկ իմ գրառումներից մեկի քոմենթում հայտնաբերեցի մի անզգամ կնոջ գրառում, ով վիրավորում էր Հայկազի մայրիկին, ասելով՝  թող քո որդին գերի լինի․․․ Չափ ու սահման չկա ցավիս, ցասումիս, ես այդ անզգամի փոխարեն ներողություն եմ խնդրում Հայկազի մայրիկից, որդիաբար խոնրահվում ու համբուրում նրա ձեռքը։

Ընկերներ ջան, ինչ քաղաքական հայացքներ ուզում եք կրեք, բայց երբեք չհանդուրժեք այդ տեսակ մարդկանց, հրապարակավ պախարակեք, եթե պետք է, նաև դատարաններ քարշ տվեք․․․

Հայկազ ջան, հիշատակդ վառ մնա, որքան  էիր ուրախանում մեր ծրագրի հաջողություններով․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից