Մասնակցի՛ր ընտրություններին, հասկացի՛ր, քո՛ ձայնը կարևոր է…

– Սա թուրքը սարքեց, ամերիկացու հետ…

– Չէ, սաղ ջհուդն արեց…

– Չէ, ինչ ես ասում, ամբողջ աշխարհին Անգլիան է տիրում….

– Ռուսն է մեղավոր…

Բոլորը մեզ պարտք են. ռուսը պարտք է, որովհետև պատիվ ունի մեր պես հրաշք ժողովրդի հետ մի տարածաշրջանում ապրել, համ էլ էդքան ասֆալտ անող ենք ուղարկում, պիտի շնորհակալ լինի չէ՞: Եվրոպան պարտք է, որովհետև մենք իրանց անպետք ապրանքները գողանում ենք բերում Հայաստանի հայերին ծախում, տենց գովազդում իրենց ապրանքը: Ամերիկան դե պարտք է, որովհետև մենք իրանց Սորոսին ենք հանդուրժում, համ էլ իրանց Լոսը ծաղկեցրել ենք (էդ ինչ էր առաջ): Համ էլ ով են իրանք որ…

Ու ընդհանրապես, բոլորը պարտք են, որովհետև մենք հին, «թույն» ազգ ենք, մեծն «հայու գենը» կրող:

Մենք իրար էլ ենք պարտք, որովհետև բարեհաճում ենք միմյանց վսեմ ներկայությունը հանդուրժել: Այնպես որ… Ոտներդ ոտներիդ գցեք, նստեք ու հրամայեք աշխարհին:

Կուռքեր սարքեք… Նոր փրկիչ փնտրեք…

Իսկ մեր մեջքի ետևում, այս իշխանությունները հայրենիք են կիսում…

Բայց դուք գործ չունեք, շարունակեք փնտրել…

Դեռ մեղավորնե՞ր եք փնտրում… Հեռու մի գնացեք, նայեք հայելու մեջ…

Հա, մեկ էլ իմանաք, որ ով կամավոր է խաբվում, նա դատապարտված է ամեն ինչ կորցնել…

#ՀԱՅԱՍՏԱՆ_դաշինք

#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջում