Փաշինյանն ինքը ոչնչացրեց իր վարկանիշը և կհիշվի իբրև Չագուչ Նիկոլ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սարգիս Տեր-Եսայանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք քարոզարշավի ընթացքին և մասնավորապես Փաշինյանի բռնության կոչերին ու սպառնալիքներին, որոնց անդրադարձել է նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։

Խոսեցինք նաև Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին, որով պարզ է դառնում, որ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Փաշինյանին՝ պատերազմը դադարեցնելու առաջարկով։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ իրեն ևս մեծ զարմանք է պատճառել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել։

Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել այդ հնարավորությունից։

Սարգիս Տեր-Եսայանն անդրադարձավ նաև Արցախի ականապատված տարածքների քարտեզների և հայ գերիների վերադարձի վերաբերյալ Ալիև-Էրդողան զրույցին։

Խոսեցինք նաև նախընտրական զարգացումներից, քաղաքական ուժերի հնարավորություններից, ապագա խորհրդարան անցնելու և իշխանություն ձևավորելու մասին կանխատեսումներ արվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում