Մուրճը սառը զենք չի համարվում. փոխոստիկանապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ մուրճով շրջելու մասին

Մուրճը սառը զենք չի համարվում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավին մուրճով մասնակցելու հանգամանքին։

Լրագրողի հարցին՝ այսինքն ցանկացած մարդ կարող է մուրճով շրջել, Ֆիդանյանը պատասխանեց, որ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները, և եթե ոստիկանությունը կունենա հստակ տեղեկատվություն, որ այդ մուրճը նախատեսված է կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, ապա կզբաղվի։

Դիտարկմանը, որ մուրճը ձեռքին՝ սպառնալիքներ են հնչեցնում որոշակի գործողություններ կատարելու մասին, Ֆիդանյանն արձագանքեց, թե քրեաիրավական տեսանկյունից մեկնաբանությունները որևէ կերպ սպառնալիք չեն ներառում և սառը զենք չի համարվում։