Ականապատ դաշտերի քարտեզները մեծ առավելություն կտան մեզ․ Ալիև

Ականապատ դաշտերի քարտեզները մեծ առավելություն կտան մեզ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ազերթաջ»-ը:

«Եթե մենք ստանանք բոլոր ականապատ տարածքների քարտեզները, ապա դա մեծ առավելություն կլինի, այլապես այդ աշխատանքները կտևեն 10 տարի»,-ասել է նա:

Նա մեկնաբանել է հունիսի 12-ին 15 հայ գերիների վերադարձը: «Հայաստանը հանդես է եկել որպես երաշխավոր, և ականների վայրերը ճիշտ են նշված: Հայաստանը փոխանցել է Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզներ, որոնցից 54 հազար միավորը հակատանկային են, մնացածը՝ հակահետևակային ականներ»,-նշել է նա:

Շուշի կատարած այցի շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հռչակագիր են ստորագրել, որը ենթադրում է Աղդամում թուրքական զորախմբի տեղակայում: