Մի հետաքրքիր հանգամանք կներկայացնեմ, որպեսզի ամերիկասերները չափից ավելի չոգևորվեն…

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հիացմունք են արտահայտում Բայդենի հայտարարության կապակցությամբ, թե «ԱՄՆ սրբազան պարտքն է պաշտպանել Եվրոպային, Թուրքիային և Կանադային»։

Հուսով եմ, մեր ամերիկամետ գործիչները չեն շտապի բացատրություններ պահանջել ամերիկյան դեսպանատնից։

Ի գիտություն մի հետաքրքիր հանգամանք կներկայացնեմ, որպեսզի ամերիկասերները չափից ավելի չոգևորվեն, ամառը ավելի շուտ կհիվանդանան։ Շատերը կհիշեն հեռավոր 1999 թվականին Քենիայում Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունը և արտահանձնումը Թուրքիային։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի հատուկ ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր, ով պաշտոնապես հայտարարեց, որ Օջալանի ձերբակալության օպերացիան իրականացվել է նախագահ Քլինթոնի գիտությամբ։ Պարզաբանեմ, Օջալանին մշակել էին ամերիկյան և եվրոպական հատուկ ծառայությունները` համոզելով լքել Հունաստանը և խոստանալով կեղծ անձնագիր Աֆրիկա մեկնելու համար։ Քրդական դիմադրության առաջորդին թուրքերին հանձնելու օպերացիան այդ ժամանակ համակարգում էր հենց Բլինքենը։

Այնպես որ, տղաներ և աղջիկներ, եկեք հեքիաթներով չկերակրենք մեր ժողովրդին ու արձանագրենք, որ հայերով պարտավոր ենք տեր կանգնել մեր հայրենիքին ինքներս ու վերակազմակերպել մեր պետությունը հիմա։

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից