Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999 թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ․ Անահիտ Բախշյանը գիտի այդ մասին, կարող է հաստատել

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1999 թ․ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է, և դա արվել է Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի պահանջով։

Իսկ դուք գիտե՞ք, որ 1999 թ․ հունվարից տևական ժամանակ Նաիրի Հունանյանը ապրել ու գործել է Թուրքիայում, հանդիպել այդ երկրի իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչների հետ և միայն ամռան վերջին է վերադարձել Հայաստան։

Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999 թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ։ Ձեզ այդ մասին որևէ մեկն ասե՞լ է։ Նիկոլ Փաշինյանը երբևէ այդ մասին ասե՞լ է։

Հարգարժան տիկին Անահիտ Բախշյանը գիտի այդ մասին, կարող է հաստատել։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից