Նիկոլն ընդունեց սեփական պարտությունը

Արտահերթ ընտրությունների քարոզարշավը բավականին ուշագրավ է ստացվում։

Փողը, փառքն ու իշխանությունը սեփական ես-ից ու արժանապատվությունից գերադասող պետական դավաճանն այլևս ակնհայտորեն զառանցում է։

Չցանկանալով մեկնաբանել ազգակործան պատուհասի հոգեխանգարմունքի նոպաները՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ընտրություններից հետո թրքահպատակ պոպուլիստը 4 օրյա հանրահավաք է հրավիրել՝ միտված լինելով հերթական անգամ ներքաղաքական խժդժություններ հրահրել։

Սա ոչ այլ ինչ է, քան սեփական պարտությունը գիտակցելու, բայց այն այդպես էլ չընդունելու փորձ, որը վստահ եմ ձախողվելու է, քանզի հուսով և վստահ եմ, որ հայը չի կորցրել սթափ դատելու կարողությունը։

Հ.Գ. Հանրահավաք հրավիրելով՝ նիկոլը հերթական անգամ ի ցույց է դնում իր հակապետական էությունն ու ընդունում սեփական պարտությունը։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից