Բաքվում դատում են Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին

Խախտելով բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները` Բաքուն շարունակում է դատել գերեվարված հայերին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Բաքվի ռազմական դատարանը կշարունակի Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Երկուսն էլ ներկայացված են «զինյալների» կողմից և մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ:

Բանն այն է, որ Բաքուն իր առջև խնդիր է դրել դատել ղարաբաղյան առաջին պատերազմի բոլոր մասնակիցներին` խոշտանգումներ, գերի ընկած ադրբեջանցիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք և նմանատիպ նողկալիություններ վերագրելով նրանց: Առանց որևէ ապացույցի` Ադրբեջանի իշխանությունները պարզապես հաշվեհարդար են տեսնում գերեվարված հայերի նկատմամբ: