Հայտնի է, թե որ ժամին կմեկնարկի Բայդեն-Պուտին հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը շվեյցարական Ժնևում կկայանա հունիսի 16-ին՝ Երևանի ժամանակով 15:35-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բայդենի և Պուտինի բանակցություններն ընդլայնված կազմով կմեկնարկի Երևանի ժամանակով 16:55-ին:

Այդ հանդիպումը, ըստ Սպիտակ տան հաղորդած տվյալների, կանցկացվի փակ դռների ետևում:

Բայդենը Շվեյցարիայի նախագահին շնորհակալություն է հայտնել իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ժնևում կազմակերպելու համար:

«Նախագահ Բայդենը բարձր է գնահատել այն, որ Շվեյցարիան բացառիկ պատմական դեր է խաղում՝ հանդես գալով որպես չեզոք հարթակ դիվանագիտության ու բանակցությունների համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում: