Եթե Տեր-Պետրոսյանը մոռացել է, հիշեցնեմ Ֆրանսիայում 1993թ. իր հանդիպումը գորշ գայլերի հետ (տեսանյութ)

Հոկտեմբերի 27, Մարտի 1, Արցախի հարց…

 

Ռոբերտ Քոչարյանին ոմանք մեղադրում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ. ինչո՞ւ, հիմքեր կամ գոնե մեկ հիմք ունի՞ այս մեղադրանքը:

Անդրադարձ նաև Մարտի 1-ին: Այս դեպքում նույնպե՞ս անհիմն է պարոն Քոչարյանին ներկայացվող մեղադրանքը:

Իսկ անմեղ Պողոս Պողոսյանի սպանությո՞ւնը…

Արցախը Լևոն Տեր-Պետրոսյանի տեսլականով պետք է մնար Ադրբեջանի կազմում, բայց նա ժամանակին ստիպված եղավ հրաժարական տալ: Եթե Տեր-Պետրոսյանը կամ ոմանք մոռացել են, հիշեցնենք նաև Ֆրանսիայում 1993թ. նրա հանդիպումը գորշ գայլերի հետ:

Լևոն Տեր- Պետրոսյանը և ուրիշներ խոսել ու խոսում են նախկինների թալանի մասին: Երևի անհրաժեշտ է թարմացնել ոմանց հիշողությունը… Տեր- Պետրոսյանը ստացավ 30 – 34 միլիարդանոց զարգացած արդյունաբերությամբ Հայաստան, իսկ հանձնեց Քոչարյանին 300 մլն. դոլարանոց բյուջեյով պետությսւն: Ո՞վ-ով, բայց ՀՀՇ-ՀԱԿ-ը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, թալանի մասին խոսելու իրավունք չունեն:

Այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կմտնի մարտադաշտ` շա՜տ ծանրաբեռնված ներքին ու արտաքին մարտահրավերներով, գրեթե անհավանական էր։ Չարիքն հաղթահարելու ու Հայաստան-Արցախը զորացնելու հույս կա՞…

LIVEnews.am-ի տաղավարում այս և այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱԳՆ-ի նախկին աշխատակից Անգելինա Գասպարյանի հետ:

Անգելինա Գասպարյանը պատրաստվում է ընտրել «Հայաստան» դաշինքին, նա ցանկանում է երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել նշված դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞ւ պետք է ընտրել «Հայաստան» դաշինքին, Ռոբերտ Քոչարյանին:

Ըստ տիկին Գասպարյանի, որովհետև պարոն Քոչարյանը թեկնածուների ցանկում ամենաբանիմացն է, ամենափորձվածն ու ամենագործունյան: Այսինքն՝ նա գործի մարդ է, քաջատեղյակ, համաարձակ, ազդեցիկ շրջապատ ու կապեր ունի, կամային անձնավորություն է, ունի երկաթե կամք և անսպառ համբերություն:

Որովհետև «Հայաստան» դաշինքն ունի հեռանկարային և իրատեսական ծրագիր, որակյալ կադրեր, արհետավարժ մասնագետներ:

Որովհետև պարոն Քոչարյանին սատարում է հայկական համաշխարհային ամենահզոր կառույցը՝ ՀՅԴ-ն:

Որովհետև պարոն Քոչարյանին դեմ են հայության ամենաոխերիմ թշնամիները։

Որովհետև պարոն Քոչարյանին դեմ են հայրենիքի դավաճանները:

Որովհետև «Հայաստան» դաշինքը դավաճանների հոգեառն է:

 

Մանրամասները` տեսանյութում